Կրասնոդարում նավթաբազա է այրվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում գտնվող Պոլտավսկայա նավթաբազայում հրդեհ է բռնկվել անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով։ Այս մասին հայտնում է Կրասնոարմեյսկի շրջանի ղեկավար Ալեքսանդր Հարիտոնովը Interfax-ի փոխանցմամբ:

Հրդեհը բռնկվել է ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով, իսկ դեպքի վայրում աշխատում են արտակարգ և օպերատիվ ծառայությունները։

Կուբանի օպերատիվ շտաբից հայտնել են, որ նախնական տվյալներով տուժածներ չկան։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ժամանակավորապես փակվել է Պոլտավսկայա բնակավայրից դեպի Տրուդոբելիկովսկի խուտոր տանող ավտոճանապարհը։ Վարորդներին հորդորել են հաշվի առնել սահմանափակումները երթևեկությունը պլանավորելիս։

Leave a Comment