
Երեկ երեկոյան Վենեսուելայի մայրաքաղաքից արևմուտք երկու ուժեղ ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել՝ 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ: Կարակասում շենքեր են փլուզվել, իսկ մասնագետները մեծ թվով զոհեր են կանխատեսում։ Երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել առաջինից մեկ րոպե անց, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):
«Հավանական են մեծ թվով զոհեր և մասշտաբային վնասներ, իսկ աղետը, ամենայն հավանականությամբ, լայնամասշտաբ բնույթ է կրում», — հայտարարել Է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը՝ նշելով, որ նախնական գնահատականներով՝ զոհերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար մարդ:
Իշխանությունները դեռևս չեն տրամադրել զոհվածների կամ վիրավորների թվի վերաբերյալ գնահատականներ: «Կարակասում որոշ շենքեր փլուզվել են», – պետական հեռուստատեսությամբ հայտարարել է Ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելլոն, հաղորդում է Reuters-ը: Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը արտակարգ դրություն է հայտարարել։ Նա նաև հայտարարել է Կարակասի միջազգային օդանավակայանի փակման մասին՝ երկրաշարժի հետևանքով կրած վնասների պատճառով, հաղորդում է Reuters-ը։