«Զոհվածների ծնողներին Եռաբլուրում քաշքշnղները որևէ բանի առջև կանգ չեն առնի». Տիգրան Աբրահամյան

«Զոհվածների ծնողներին Եռաբլուրում քաշքշnղները որևէ բանի առջև կանգ չեն առնի». Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այն իշխանությունը, որը փորձում է պատմություն խմբագրել, մեր ժողովրդի հերոսական ուղին ջնջել, որևէ խնդիր չունի դպրոցներից, զորամասերից կամ փողոցներից նահատակված մեր հերոսների նկարները հեռացնել:
Զոհված զինծառայողների ծնողներին Եռաբլուրում քաշքշողները, նրանց գլխին գործ սարքողները, հայրենիքի նվիրյալների առաքելությունը ուրացողները որևէ բանի առջև կանգ չեն առնի:
Սրանք օրուգիշեր մեկ բանի մասին են մտածում՝ ի՞նչ անեն, որ արդարացնեն Բաքվի սպասելիքները և հայկական շահերը ծառայեցնեն այլոց հետաքրքրություններին»։

Leave a Comment