Վենեսուելայում հզոր երկրաշարժեր են գրանցվել. կանխատեսվում են հազարավոր զոհեր

Վենեսուելայում երեկ երեկոյան 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ BBC-ի փոխանցմամբ՝ մասնագետները չեն բացառում մեծ թվով զոհերի և լայնածավալ ավերածությունների հավանականությունը։

ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ նախնական գնահատականներով զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների։ Գերատեսչության գնահատմամբ՝ աղետը կարող է ունենալ լայնամասշտաբ հետևանքներ։

Պաշտոնական տվյալներ զոհերի և տուժածների մասին դեռևս չեն հրապարակվել։

Reuters-ի փոխանցմամբ՝ երկրի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ մայրաքաղաք Կարակասում մի շարք շենքեր փլուզվել են։

Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է արտակարգ դրություն սահմանելու մասին։ Նա նաև հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով պատճառված վնասների պատճառով փակվել է Կարակասի միջազգային օդանավակայանը։

Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թռամփը  հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին պատրաստ լինել արագ արձագանքման։

«Երկու հզոր երկրաշարժ հենց նոր հարվածել են Վենեսուելայի ժողովրդին։ ԱՄՆ-ը պատրաստ է, ցանկանում է և կարող է օգնել։ Ես մեր կառավարության բոլոր ծառայություններին հանձնարարել եմ պատրաստ լինել արագ գործելու», – գրել է Թրամփը Truth Social-ում։

Leave a Comment