«Սոյուզ ՄՍ-29» տիեզերանավի արևային մարտկոցները հաջողությամբ անցել են ստուգում՝ մինչև հուլիսի 14-ին նախատեսված արձակումը դեպի Միջազգային տիեզերակայան. Հայտնում է «Ռոսկոսմոս»-ը։ Գերատեսչության փոխանցմամբ՝ մասնագետները կատարել են «վերահսկիչ լուսավորում»՝ ստուգելով տիեզերանավի ֆոտոէլեմենտներով վահանակների աշխատանքը։ Դրա համար օգտագործվել է հատուկ ստենդ՝ մոտ 100 հզոր լամպերով, որի միջոցով գնահատվում է, թե որքան արդյունավետ են համակարգերը լույսի էներգիան վերածում էլեկտրականության։
Առաջիկա օրերին նախատեսվում է ավարտել նաև հատուկ սարքավորումների և անհրաժեշտ հանդերձանքի տեղադրումը «Սոյուզ»-ի վայրէջքային ապարատում և կենցաղային հատվածում։ ՄԿՏԿ-75 առաքելության հիմնական անձնակազմում ընդգրկված են «Ռոսկոսմոս»-ի տիեզերագնացներ Պյոտր Դուբրովը, Աննա Կիկինան և NASA-ի տիեզերագնաց Անիլ Մենոնը։ Նրանց պահեստային կազմում են Կոնստանտին Բորիսովը, Դմիտրի Պետելինը և NASA-ի տիեզերագնաց Դենիզ Բերնհեմը։
