«Փողոցը չպիտի լինի ինքնանպատակ». Լևոն Քոչարյան

«Մենք ինքներս երբեք ոչ փողոցն ենք բացառել, ոչ մնացած ճանապարհները: Փողոցը չպիտի լինի ինքնանպատակ»,- նշել է Լևոն Քոչարյանը:
 

Այսօր լրագրողների հետ զրույցում «Հայաստան» դաշինքի անդամ Լևոն Քոչարյանը անդրադարձել է ընտրություններից հետո իրակացվող ձերբակալություններին, կաշառքին վերաբերվող գաղտնալսումներին և ՍԴ-ի առաջիկայում ընդդիմության դիմումների քննարկմանը:

«Քննչական մարմինների գործողությունները իմ խորհին համոզմաբ կրում են քարոզչական բնույթ: Էս գործողությունները արվում են մամուլի հաղորդագրություն տալու համար, որը հետո տարբեր քպ-ականներ սկսում են շահարկել:»,- նշել է Քոչարյանը: 

Նա նաև անդրադարձել է «Հայաստան» դաշիքնի և «Ուժեղ Հայաստան» դաշիքնի հնարավոր համագործակցությանը.

«Հայաստան դաշինքի և Ուժեղ Հայաստանի միջև համագործակցության քննարկումներ կան, որոշման դեպքում կլինեն պաշտոնական հայտարարություններ»,- ասել է Քոչարյանը

Leave a Comment