Դմիտրի Պեսկովի կոչը՝ հայ ժողովուրդին

Մենք տեսնում ենք, որ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը, այժմ գտնվում է խաչմերուկում, սա կարևոր է մեզ համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան և Երևանը «շատ ընդհանուր շահեր ունեն», և երկու երկրների միջև հարաբերությունները «կշարունակեն զարգանալ»։

«Մենք այս առումով սերտորեն կապված ենք, և մեր երկրում ապրում են շատ հայեր, և ռուսներ՝ Հայաստանում։ Եվ մեզ միավորում է շատ լավ ինտեգրացիոն գործընթաց», – հավելել է նա։

«Մենք համոզված ենք, որ իր բոլոր որակական բնութագրերով մեր ինտեգրացիոն գործընթացը զգալիորեն գերազանցում է մյուս այլընտրանքներին», – ասել է Պեսկովը՝ ընդգծելով, որ ԵԱՏՄ-ն Հայաստանին զգալի խթան է տալիս ՀՆԱ-ի աճի համար։

Նա նշել է, որ Մոսկվան հույս ունի, որ հայ ժողովուրդը և ներկայիս ղեկավարությունը կվերլուծեն իրավիճակը և կհանգեն նմանատիպ տեսակետի։

«Մենք հետաքրքրված ենք դրանով», – ընդգծել է Պեսկովը։

Leave a Comment