ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը

ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) բարձրագույն ղեկավարությունը մոտ ապագայում մանրամասն քննարկման առարկա կդարձնի Հայաստանի՝ կազմակերպությանը հետագա անդամակցության հեռանկարը։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումի շրջանակներում հայտարարել է ՀԱՊԿ մշտական խորհրդի գործող նախագահ Վիկտոր Վասիլևը։

«Բնականաբար, ՀԱՊԿ-ին Հայաստանի հետագա անդամակցության հարցը նույնպես կդառնա բարձրագույն ղեկավարության ամենամանրամասն ուշադրության և քննարկման առարկան»,- ընդգծել է Վասիլևը՝ ակնարկելով, որ կազմակերպությունում սպասում են Երևանի հետագա քայլերին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment