Բայրամովը կմասնակցի  Ուկրաինայի վերականգնմանը նվիրված միջազգային համաժողովին

Հունիսի 24-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Լեհաստանի Հանրապետություն.  տեղեկատվությունը տարածել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Այցը ներառում է նախարար Ջեյհուն Բայրամովի մասնակցությունը հունիսի 25-ին Գդանսկում կայանալիք Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովին, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Նշենք, որ այս նույն հանդիպմանը մասնակցում է նաև  Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Leave a Comment