Նատալյա Ռոտենբերգը՝ բռնության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն

«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին՝ հայտնելով, որ վերջին տարիներին ենթարկվել է բռնության ներկայիս ամուսնու կողմից։

Տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար Փասինֆոն դիմել է ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն, որտեղից խուսափել են մեկնաբանությունից՝ առաջարկելով դիմել հենց Ռոտենբերգին։

Նշվում է, որ Նատալյա Ռոտենբերգի և Տիգրան Արզաքանցյանի ամուսնության մասին պաշտոնապես հայտնի է դարձել 2020 թվականի մարտին։

«Փաստինֆոն» նաև հայտնել է, որ հարցի առնչությամբ դիմել է Նատալյա Ռոտենբերգին և սպասում է նրա արձագանքին։

Leave a Comment