Սեդա Սաֆարյանի բացարկի միջնորդությունը չի դարձել քննության առարկա ՍԴ-ում

Հաշվի առնելով լրատվամիջոցների բազմաթիվ հարցումները՝ Սահմանադրական դատարանը պարզաբանում է, որ «Հայաստան» դաշինքի՝ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ միջնորդությունը չի դարձել քննության առարկա։

ՍԴ-ից հայտնում են, որ ըստ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի՝ նման հարց կարող են բարձրացնել միայն Սահմանադրական դատարանի դատավորները։

Միաժամանակ նշվում է, որ 2026թ. հունիսի 21-ի աշխատակարգային նիստում արդեն քննարկվել է ՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանի, Վլադիմիր Վարդանյանի և Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցը՝ գործի քննությանը անհնարինության հիմքով։

Քվեարկության արդյունքում Արտակ Զեյնալյանի և Վլադիմիր Վարդանյանի դեպքում ընդունվել են որոշումներ՝ նրանց գործից հեռացնելու վերաբերյալ, մինչդեռ Սեդա Սաֆարյանի մասով նման որոշում չի կայացվել՝ անհրաժեշտ ձայներ չստանալու պատճառով։

ՍԴ-ն հիշեցնում է, որ նման որոշումները ընդունվում են դատավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդ ձայներով։

Leave a Comment