««Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» հարցն արդեն առաջ է տարվում իրավական հարթությունում»․ Ռիզվան Նաբիև

««Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» հարցն արդեն առաջ է տարվում իրավական հարթությունում»․ Ռիզվան Նաբիև

«Արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց պատմական հողեր վերադարձի հարցն արդեն առաջ է տարվում իրավական հարթությունում և արտացոլվում է միջազգային հարթակներում ներկայացվող և ընդունվող փաստաթղթերում»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռիզվան Նաբիևը:

«Արդեն ներկայացվել են բազմաթիվ փաստաթղթեր Անվտանգության խորհրդում և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, ինչպես նաև ընդունվել են համապատասխան փաստաթղթեր խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում»,- ասել է պատգամավորը:

Leave a Comment