«Չալաբյանին հանրային խոսքից զրկելու խնդիր են լուծում այս իշխանությունները»․ Մենուա Սողոմոնյան

«Չալաբյանին հանրային խոսքից զրկելու խնդիր են լուծում այս իշխանությունները»․ Մենուա Սողոմոնյան

«Ավետիք Չալաբյանի՝ քաղաքական պատվերով հետապնդումը տեղավորվում է Հայաստանին ալիևյան սահմանադրությունը պարտադրելու տրամաբանության մեջ։ Հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրություններում գործող վարչախումբը չնայած աննախադեպ չափի կեղծիքների, ուղղորդումների, ահաբեկումների՝ չկարողացավ ստանալ նույնիսկ ընտրողների պարզ մեծամասնությունը։ Եվ ակնհայտ կանգնած են իրենց քաղաքական տերերի պատվերները չկատարելու խնդրի առաջ»,- խոսելով Ավետիք Չալաբյանի դեմ քրեական վարույթի մասին՝ լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվե»-ի անդամ Մենուա Սողոմոնյանը։ «Իրենցից հաշվետվություն են ուզում, այն իմաստով, որ ՀՀ-ում իրենք կարողանան անցկացնել ալիևյան սահմանադրությունը։ Իսկ այդ հրեշավոր գործարքի դեմ խոսել ու խոսելու են հանրային կշիռ ունեցող մարդիկ, որոնցից մեկն էլ հանդիսանում է Չալաբյանը, որին այս պահին մեկուսացնելու, հանրային խոսքից զրկելու խնդիր են լուծում այս իշխանությունները։ Օրեր առաջ նման երևույթ տեղի ունեցավ Ալեն Ղևոնդյանի հետ»,- նշեց Սողոմոնյանը։

«Չալաբյանին հանրային խոսքից զրկելու խնդիր են լուծում այս իշխանությունները»․ Մենուա Սողոմոնյան

Leave a Comment