
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հենց սահմանադրական դատարանի անունն են տալիս, հիշում եմ՝ ֆուտբոլային խաղի մասին հանրահայտ՝ «սուդյան առած ա, խաղը ծախված ա» խոսքերը։ Առնվազն միամիտ պետք է լինել՝ Նիկոլ Փաշինյանի կարած-ձևած սահմանադրական դատարանից արդարադատություն ակնկալելու համար։ Անկախ Հայաստանում ե՞րբ է համապետական ընտրություններով իշխանություն փոխվել, կամ՝ սահմանադրական դատարանը կեղծված ընտրությունների արդյունքներն անվավեր է ճանաչել։ Սահմանադրական դատարանը հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներն անվավեր կհամարի այն դեպքում, եթե նման ծրագիր ունենա Նիկոլ Փաշինյանը։ Կեցցե Հայաստանի դատարանը՝ աշխարհի ամենաարդար դատարանը»։
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան