ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել

ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն լայնամասշտաբ շրջագայություն է սկսել դեպի Մերձավոր Արևելք՝ նպատակ ունենալով հանգստացնել Պարսից ծոցի դաշնակիցներին, ովքեր նախագահ Դոնալդ Թրամփի իրանական գործարքի զիջումները չափազանց շռայլ են համարում տարածաշրջանային հակառակորդի նկատմամբ. գրում է Reuters-ը։

Երեքշաբթի ուշ երեկոյան ժամանելով Աբու Դաբի՝ Պարսից ծոցի երկրներով եռօրյա ուղևորության շրջանակներում, Ռուբիոն իրականացնում է իր առաջին բարձր մակարդակի դիվանագիտական առաքելությունը՝ անցյալ շաբաթ ձեռք բերված այն համաձայնագրից հետո, որով դադարեցվեց Իրանի դեմ չորս ամիս տևած ամերիկա-իսրայելական պատերազմը։

Չորեքշաբթի օրը Ռուբիոն աշխատանքային ճաշ է ունեցել ԱՄԷ նախագահ շեյխ Մոհամեդ բին Զայեդ Ալ Նահայանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում՝ ազգային անվտանգության հարցերով խորհրարդական շեյխ Թահնուն բին Զայեդ Ալ Նահայանի և արտաքին գործերի նախարար շեյխ Աբդուլլա բին Զայեդ Ալ Նահայանի հետ։ Ռուբիոն ուշադրություն կդարձնի տարածաշրջանային խնդիրներին։

Ժամանելուց հետո հարցին, թե արդյոք նախատեսում է դաշնակիցների հետ քննարկել համաձայնագրից դժգոհությունը, Ռուբիոն լրագրողներին ասել է. «Այս հարցը, անշուշտ, կբարձրացվի այս քննարկումների ընթացքում»։ Նա նաև հավելել է, որ իրենք կքննարկեն հարցեր, որոնք ներառված չեն փոխըմբռնման հուշագրում։

Վերջին շաբաթներին ամերիկյան դիվանագիտության ղեկավարը գրեթե չէր մասնակցում Իրանին վերաբերող քննարկումներին. նրա փոխարեն փոխնախագահ Ջեյ Դի Վենսն անցած հանգստյան օրերին Շվեյցարիայում բանակցությունների փուլ անցկացրեց իր իրանցի գործընկերների հետ։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment