Հուլիս ամսվա համար կանխատեսվում է «կոմֆորտային» եղանակ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Հուլիս ամսին օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններում, իսկ տեղումների քանակը՝ նորմայից ավելի։ Սպասվում է ոչ շատ շոգ և բավարար տեղումներով ամիս»,-ասաց Սուրենյանը։
Օդի ամսական միջին ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում։
Լեռնային շրջաններում ցերեկը՝ +24…+28 աստիճան։
Նախալեռնային հատվածներում՝ +30…+32 աստիճան։
Հովտային գոտիներում՝ +32…+35 աստիճան։
Մասնագետը հավելում է, որ հուլիսի երրորդ տասնօրյակում հնարավոր է ընդամենը 1-2 օր, երբ ջերմաստիճանը հովտային գոտիներում հասնի +38…+40 աստիճանի, սակայն ընդհանուր առմամբ ամսվա մեծ մասը կլինի բավականին մեղմ՝ «կոմֆորտային» ջարմաստիճանում։