Երևանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը հետագա անդամակցության հեռանկարը ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարության կողմից մանրակրկիտ քննարկման առարկա կդառնա։ Այս մասին Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում հայտարարել է կազմակերպության Մշտական խորհրդի նախագահ Վիկտոր Վասիլևը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
«Բնականաբար, ՀԱՊԿ-ին Հայաստանի հետագա անդամակցության հարցը նույնպես կդառնա բարձրագույն ղեկավարության կողմից ամենամանրակրկիտ ուշադրության և քննարկման առարկա»,- նշել է նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք Վիկտոր Վասիլևը ևս մեկ հայտարարություն․ «Արևմտյան երկրների կողմից Հայաստանի նկատմամբ անբարյացակամ ռազմական և քաղաքական քայլերը կարող են էլ ավելի սրել իրավիճակը Հարավային Կովկասում»։