Պեսկովը՝ Ռուսաստանում սպասվող առաջիկա ընտրությունների մասին

2026 թվականի սեպտեմբերին նախատեսված Պետդումայի ընտրությունները հետաձգելու հարց չի քննարկվում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ընտրությունների նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։  Դրանք հայտարարվել են նախագահի հրամանագրով», – լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը ։ 

Ավելի վաղ ՌԴ նախագահի վարչակազմին մոտ կանգնած երկու աղբյուրներ «Մեդուզային» հայտնել էին, որ ԱԴԾ ղեկավարներն ու Ռոսգվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովը ցանկանում են Վլադիմիր Պուտինին համոզել հետաձգել ընտրությունները: Զրուցակիցներից մեկի խոսքով՝ հետաձգման, իսկ իրապես ՝ մոտ ապագայում չեղարկման մասին խոսակցությունները հայտնվել են դեռ 2026 թվականի գարնանը։ 

Հիմնական փաստարկներն, որոնք ուժայիններն օգտագործում են ընտրությունների չեղարկման համար, տնտեսության վատթարացող իրավիճակն ու «Եդինայա Ռոսիայի»  կուսակցության վարկանիշի անկումն է: 

«Նախագահի սեղանին ոչ մի փաստաթուղթ չի դրված, և հնարավոր է ՝ չի դրվի»,- հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Leave a Comment