Հայաստանի ղեկավարությունը գտնվում է խաչմերուկում. Դմիտրի Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունն այս պահին գտնվում է «խաչմերուկում»։

«Այս պահին ՀՀ-ն, ՀՀ-ի ղեկավարությունը գտնվում է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին»,– նշել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ սա կարևոր փուլ է Ռուսաստանի համար, քանի որ դարեր շարունակ ՌԴ-ն և ՀՀ-ն եղել են հարևան և «եղբայրական» երկրներ։

Միևնույն ժամանակ Պեսկովը ընդգծել է, որ ՌԴ-ի և ՀՀ-ի հարաբերությունները շարունակելու են զարգանալ։

«Մենք շարունակելու ենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ, մենք շատ ընդհանուր գործեր ունենք։ Ռուսաստանը հանդիսանում է ՀՀ-ում խոշոր ներդրող, ուստի հարաբերությունները շարունակելու են զարգանալ»,– ասել է նա։

Leave a Comment