Երևանի պատմության թանգարանից հայտնում են, որ այսօր վերաբացվեց Վահագն Վիշապաքաղի արձանը Երևանի Կենտրոնում՝ Ռուսաստանի հրապարկում:
«Գիտե՞ք, որ Վահագնի հայտնի հուշարձանը մի քանի անգամ փոխել է իր տեղադրությունը։
Հին հայկական դիցաբանության ռազմի, հաղթանակի և ամպրոպի գերագույն աստված Վահագնի հուշարձանը տեղափոխվել է Ծովակալ Իսակովի պողոտայից։ Ըստ ավանդության՝ Վահագնը մենամարտել է խավարը մարմնավորող վիշապների դեմ, ինչի համար էլ ստացել է Վիշապաքաղ մականունը։
Քանդակը 1960-ական թվականներին կերտել է քանդակագործ Կառլեն Նուրիջանյանը։ Այն 1969 թվականին տեղադրվել է Լենինի (ներկայիս Մաշտոցի) պողոտայում, ապա տարբեր տարիներին տեղափոխվել Հայաստանի նկարիչների միության հարակից տարածք և Էջմիածնի խճուղի (Ծովակալ Իսակովի պողոտա)։ 1990-ականների վերջին ուժեղ քամուց հուշարձանը վնասվել է, իսկ 2001 թվականին այն վերականգնել է քանդակագործ-դրվագող Ներսես Չարխչյանը։ 2004 թվականի դեկտեմբերի 19-ին հուշարձանը տեղադրվել է Ծովակալ Իսակովի պողոտայում, իսկ 2026 թվականի հունիսի 24-ին այն վերաբացվեց:
Պղնձե այս հորինվածքը, որը կանգնած է բազալտե անմշակ քարաբեկորի վրա, պատկերում է վիշապի դեմ մարտնչող Վահագնին՝ խորհրդանշելով բարու հաղթանակը չարի նկատմամբ, կյանքի պայքարը մահվան դեմ»։
