Չալաբյանը մեղադրանքը համարում է «ծայրից ծայր» սուտ – Նորություններ 24.06.2026

Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

«Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտ: Գործի «փաստական հանգամանքներին» չենք կարող անդրադառնալ` նկատի ունենալով նախաքննական գաղտնիքի ռեժիմը, սակայն ապագայում առիթ կունենանք անդրադառնալու դրանց զավեշտալի ու հորինված բնույթին:

Այս պահին Ավետիք Չալաբյանը գտնվում է «Կենտրոնի» դատարանում, որտեղ քննվելու է նրան կալանավորելու միջնորդությունը: Միջնորդությունը քննող դատավորի և ժամի մասին կհայտնենք իմանալուն պես»,- գրել է Հարությունյանը:

 

Leave a Comment