Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը դատարանի բակում 24News-ի հետ ունեցած զրույցում անդրադարձել է Պրոբացիայի ծառայության ներկայացրած միջնորդությանը, ինչպես նաև Գորիսում աշխատանքի ազատումներին: Նա նշել է, որ դատական գործը սրվել է 2024 թվականից:
Զրույցի ընթացքում համայնքապետը հերքել է այն փաստը, որ աշխատանքից ազտումները կապված են 2026 թվականի ընտրություններում ավելի մեծ ձայների սպասման չարդարացման հետ:
«Աշխատանքից մի շարք ազատումները կապված չեն ընտրությունների հետ, նեղ անձնական են, չեմ ուզում փակագծեր բացել, մեր կոլեկտիվի ներքին խնդիրներից է, որը կարծում եմ կորեկտ չի բարձրաձայնել»,- նշել է Առուշանյանը:
Մանրամասները` տեսանյութում: