Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված առաջընթացը. Նուման Քուրթուլմուշ


Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված առաջընթացը. Նուման Քուրթուլմուշ


 

1lurer. Բաքվում Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների խորհրդարանական միության 20-րդ նստաշրջանում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Անկարան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացն ու խաղաղության բանակցություններում ձեռք բերված առաջընթացը:


 


Նրա խոսքով՝ Թուրքիան հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղություն կհաստատվի։


 


«Հուսով եմ, որ տարածաշրջանում կայուն և անկեղծ խաղաղություն կհաստատվի Ադրբեջանի ու Հայաստանի միջև։ Հարավային Կովկասը կդառնա խաղաղության, հանգստության և կայունության տարածաշրջան»,- ասել է Քուրթուլմուշը։


 


 


Հեղինակ`Մարիամ Մխիթարյան


 


 



 


 



Կարդացել են
անգամ

Leave a Comment