Օկուպացված Շուշիում կկայանա Թյուրքական պետությունների կրոնական կազմակերպությունների ղեկավարների հանդիպումը


Միջազգային


Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների կրոնական հարցերով պատասխանատու պետական ​​մարմինների ղեկավարների առաջին հանդիպումը տեղի կունենա հունիսի 30-ին՝ օկուպացված Արցախի Շուշի քաղաքում:

Այս մասին հայտնել է Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական ​​կոմիտեն:

Միջոցառմանը կմասնակցեն Ադրբեջանի, Թուրքիայի, Ուզբեկստանի, Ղազախստանի և Ղրղզստանի համապատասխան գերատեսչությունների ղեկավարները։

Հանդիպման նպատակն է ընդլայնել համագործակցությունը, փորձի փոխանակումը և ամրապնդել թյուրքական պետությունների միջև գործընկերությունը։

Միջոցառման հիմնական թեմաներից մեկը կրոնական իշխանությունների միջև համագործակցության մեխանիզմի ստեղծումն է։


Leave a Comment