Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմել է Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրների խորհրդարանների միության 20-րդ նստաշրջանի մասնակիցներին՝ մեղադրելով Հայաստանին «մշակութային ցեղասպանություն իրականացնելու» մեջ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Ալիևը հայտարարել է, թե օկուպացված Արցախում և այսպես կոչված «Արևելյան Զանգեզուրում» «հայկական վերահսկողության» տարիներին ավերվել են մզկիթներ և իսլամական մշակութային ժառանգության հուշարձաններ։
Հավելենք՝ Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ ներկայումս այդ տարածքներում իրականացվում են մշակութային և կրոնական ժառանգության վերականգնման աշխատանքներ։