Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում գրել է.
««Վահագն Վիշապաքաղ» հուշարձանի հեղինակը Կառլեն Նուրիջանյանն է։
Նուրիջանյանի ձեռքով են ստեղծվել Վահագնը, Հայկ Նահապետը, Տորք Անգեղը՝ կերպարներ, որոնք դարձել են մեր ազգային ուժի, դիմադրության և արժանապատվության խորհրդանիշները։
Այսօր մենք ոչ միայն Վահագնին ենք վերադարձնում իր արժանի տեղը։
Մենք Կառլեն Նուրիջանյանին ենք վերադարձնում իր արժանիքը»։
