Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո •

Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված ցանկացած վերջնական համաձայնագիր թույլ չի տա Իրանին վճարներ կամ մաքսատուրքեր սահմանել Հորմուզի նեղուցով անցման համար։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Սա կարգավորվում է օրենքով։ Հորմուզի նեղուցը միջազգային ջրային ուղի է։ Ոչ մի երկրի թույլատրված չէ պահանջել տուրքեր կամ որևէ տեսակի վճար միջազգային ջրային ուղիով անցնելու համար։ Սա նախատեսված է գործող միջազգային իրավունքով»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը լրագրողների հետ զրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ այս կանոնը վերաբերում է աշխարհի բոլոր միջազգային ջրային ուղիներին, և Վաշինգտոնը ակնկալում է, որ նույն մոտեցումը կկիրառվի նաև Հորմուզի նեղուցի նկատմամբ։

«Հետևաբար, չեմ կարծում, որ որևէ մեկին համոզելու կարիք կա։ Կարծում եմ՝ տարածաշրջանի բոլոր երկրները կաջակցեն մեր դիրքորոշմանը»,- հավելել է Ռուբիոն։

Leave a Comment