Երբ առաջնորդությունն ուշանում է

Երբ առաջնորդությունն ուշանում է

24.06.2026 | 00:12

Գործեք, երբ թելադրում եմ ձեզ:

Երբ հստակ առաջնորդություն չեք ստանում, այդ ժամանակ առաջ ընթացեք անշտապ. քայլեք պարտականության այն ճանապարհով, որ Ես եմ հանձնարարել:

Առանց վախենալու, առանց խուճապի մատնվելու, հանգիստ ու խաղաղ կատարեք ձեր առօրյա պարտականությունները:

Հավատավոր այս կեցվածքն անշուշտ կստանա իր վարձատրությունը, ինչպես որ ստանում է Իմ առաջնորդությամբ գործելու ժամանակ:

Այդժամ ուրախացեք ապահովության այն զգացումով, որ տրվում է ձեզ:

Մեկնաբանություններ

Leave a Comment