«Ինչ-որ մարդիկ հենց հիմա հեռացնում են Արցախի դրոշը Ֆրանսիայի հրապարակից»․ Արման Աբովյան

«Ինչ-որ մարդիկ հենց հիմա հեռացնում են Արցախի դրոշը Ֆրանսիայի հրապարակից»․ Արման Աբովյան

Ինչ-որ մարդիկ հենց հիմա հեռացնում են Արցախի Հանրապետության դրոշը Ֆրանսիայի հրապարակից։
Ես հիմա այդ մարդկանց չեմ վիրավորի և չեմ հայհոյի։ Համոզված եմ, որ իրենք այս արարքի համար ամոթից գետինն են մտնում։
Բայց դե թույլ են, տուն-տեղ պետք է պահեն… Չնայած սա արդարացում չէ, բայց դե…

Ցանկանո՞ւմ եք հասկանալ, թե ինչ են մեզ ասում և ինչ են անում մեզ հետ։
Այդ դեպքում լսեք և հետո ինքներդ եզրակացություններ արեք։
Կարճ։
Մեզ փորձում են ներշնչել, որ․․․
Ով խոսում է Արցախի մասին, նա պատերազմ է ուզում։
Ով խոսում է Հայոց ցեղասպանության մասին, նա պատերազմ է ուզում։
Ով խոսում է Եկեղեցու մասին, նա պատերազմ է ուզում։
Ով խոսում է Մոնթեի մասին, նա պատերազմ է ուզում։
Ով հիշեցնում է ադրբեջանցիների կողմից հայերի սպանությունների մասին, նա պատերազմ է ուզում։
Ով խոսում է ադրբեջանցիների թշնամական մտադրությունների մասին, նա պատերազմ է ուզում։
ԵՒ ինվերջո , ով աչքերը չռած հավանություն չի տալիս փաշինյանական իշխանությունների դիրքորոշմանը, նա պատերազմ է ուզում։
Այս ամենի ներքո մեզ համոզում են , որ միայն ադրբեջանցիների առաջ “կզելը”, նվաստանալը և Ազգի ու Պետության համար կարևոր արժեքների նկատմամբ արհամարհական վերաբերմունքը, իբր, խաղաղություն կբերեն։

Ինձ հետաքրքիր է՝ սրանք իսկապե՞ս հակահայ գիժ են, թե՞ պարզապես մեզ են գժի տեղ դնում։
Ավելի հավանական է երկրորդը։
Նրանք վստահ են, որ հայերն այլևս Ազգ չեն, այլ վերածվել են անկապ «հպարտ քաղաքացինեիր»՝ առանց Հայրենիքի զգացողության, առանց Պատվի և Արժանապատվության, առանց Հիշողության և Պատմության։
Ահա այսպես են նրանք մեզ պատկերացնում։
Իսկ դուք համաձա՞յն եք նրանց հ

Աղբյուրը`   Արման Աբովյան

Leave a Comment