5 անպատասխան գոլ․ Պորտուգալիան վստահ հաղթեց Ուզբեկստանին

5 անպատասխան գոլ․ Պորտուգալիան վստահ հաղթեց Ուզբեկստանին

Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության 2-րդ տուրի խաղում Պորտուգալիայի հավաքականը խոշոր հաշվով առավելության է հասել Ուզբեկստանի նկատմամբ՝ 5:0։

Հանդիպման հաշիվը բացվել է արդեն 6-րդ րոպեին, երբ Կրիշտիանու Ռոնալդուն առաջ է մղել Պորտուգալիային։ 17-րդ րոպեին Նունու Մենդեշը կրկնապատկել է առավելությունը։ 39-րդ րոպեին Ռոնալդուն դարձել է դուբլի հեղինակ՝ ամրապնդելով թիմի առավելությունը։

Երկրորդ խաղակեսի 60-րդ րոպեին Ուզբեկստանի պաշտպան Նեմատովը գրավել է սեփական դարպասը՝ գրանցելով ինքնագոլ (4:0)։ Հանդիպման վերջնամասում՝ 87-րդ րոպեին, Ռաֆայել Լեաուն դարձել է խաղի վերջնական հաշվի հեղինակ՝ 5:0։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment