
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ արևմտյան երկրները շարունակում են ակտիվորեն աջակցել Ուկրաինային՝ մեծ քանակությամբ անօդաչու թռչող սարքեր և այլ սպառազինություն մատակարարելով Կիևին։ Նրա խոսքով՝ «ամբողջ Արևմուտքը աշխատում է Ուկրաինայի համար»։
Պուտինը նշել է, որ եվրոպական մի շարք երկրներ իրենց տարածքում ռազմական արտադրություններ են տեղակայել՝ Ուկրաինայի կարիքների համար, իսկ զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումները շարունակվում են մեծ ծավալներով։ Նա ընդգծել է, որ հատկապես անօդաչու սարքերի հոսքն է զգալիորեն աճել։
Ռուսաստանի նախագահը նաև հայտարարել է, որ արևմտյան երկրները դեռևս չեն համարձակվում իրենց տարածքից անմիջական հարվածներ հասցնել Ռուսաստանին, քանի որ հասկանում են հնարավոր պատասխան գործողությունների հետևանքները։ Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է արձագանքել ցանկացած նման սպառնալիքի։