Հուլիսի 4-5-ը Թեհրանի «Մոսալլա» համալիրում տեղի կունենա Խամենեիի հրաժեշտի արարողությունը

Իրանի նախկին գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողության կապակցությամբ Թեհրանում 3 օր ոչ աշխատանքային կլինի։

Tasnim-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Խամենեիի հրաժեշտի արարողության և հուղարկավորության կազմակերպման համար պատասխանատու կառույցի ղեկավար Սարդար Հասանզադեն։

Նրա խոսքով՝ հուլիսի 4-5-ը Թեհրանի «Մոսալլա» համալիրում տեղի կունենա Խամենեիի հրաժեշտի արարողությունն ու աղոթքը, իսկ հուլիսի 6-ին մարմինը կուղարկվի Ղոմ։

Այս ժամանակահատվածում Թեհրանում կլինեն երեք ոչ աշխատանքային օրեր։

Ղոմ քաղաքում հրաժեշտի արարողությունից հետո, հուլիսի 9-ին այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին, իր կտակի համաձայն, կհուղարկավորվի  Մաշհադում:

Սեյեդ Ալի Խամենեին իր ընտանիքի հետ սպանվել է փետրվարի 28-ին՝ Թեհրանի վրա ԱՄՆ-Իսրայելի համատեղ հարձակման ժամանակ։ Նրա որդին՝ Մոջթաբա Խամենեին, որպես իրավահաջորդ՝ Իրանում զբաղեցրել է հոր պաշտոնը։

Leave a Comment