Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը

Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը

Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթի ծայրամասում պաշտոնապես բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը՝ «King Mohammed VI Tower»-ը, որն արդեն դիտարկվում է որպես ժամանակակից Մարոկկոյի նոր խորհրդանիշ։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ մոտ 700 մլն դոլար արժողությամբ նախագիծը կառուցվել է գրեթե ութ տարի և բարձրանում է Բու-Ռեգրեգ գետի հովտում՝ բաժանելով Ռաբաթն ու Սալեն։

250 մետր բարձրությամբ և 55 հարկանի աշտարակը բազմաֆունկցիոնալ համալիր է․ այստեղ գործում է «Waldorf Astoria» հյուրանոցը, տեղակայված են գրասենյակային տարածքներ, արվեստի պատկերասրահ և բնակարաններ։ Իշխանությունները նախագիծը դիտարկում են որպես Ռաբաթը մշակութային և գործարար կենտրոնի վերածելու ավելի լայն ծրագրի բաղադրիչ։

Թեև համավարակի և գլոբալ ճգնաժամերի հետևանքով շինարարության ծախսերն աճել են գրեթե 40 տոկոսով, աշտարակն արդեն դարձել է Մարոկկոյի տնտեսական հավակնությունների և նոր դերակատարության խորհրդանիշ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment