16:00 Լուրերը մեկ տողով. Խուզարկություններ, միջազգային այցեր, պատերազմական հայտարարություններ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

• Իշխան Սաղաթելյանի գործով նախաձեռնված երկու քրեական վարույթները միացվել են, իսկ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են արտարժույթ և ոսկյա զարդեր։

• «Դալարիկ» կայարանում տեղի ունեցած վթարի հետևանքով խախտվել է էլեկտրագնացքների երթևեկությունը, և Երևան–Գյումրի նախատեսված ուղերթը չեղարկվել է։

• «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ իշխանությունները հրաժարվում են ազգային անցյալից, մինչդեռ Ադրբեջանը ձևավորում է նոր պատմական օրակարգ։

• Ըստ Politico-ի՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Հայաստան՝ ԵՄ աջակցության կարևոր ուղերձով։

• Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն անցել է Ռուսաստանի դեմ բացահայտ ռազմական պատրաստությունների և անհիմն կերպով ներկայացնում է Մոսկվային որպես սպառնալիք։

• Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը շարունակում է պատրաստ լինել Ուկրաինայի հետ բանակցություններին, սակայն ԵՄ-ին չի դիտարկում որպես չեզոք միջնորդ։

• Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը պետք է նվազեցնի սպառազինության ոլորտում ԱՄՆ-ից կախվածությունը և զարգացնի սեփական ռազմական արտադրությունը։

• ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Անկարայում խստացվել են անվտանգության միջոցառումները՝ սահմանելով հավաքների, ցույցերի և մի շարք հանրային գործողությունների ժամանակավոր արգելքներ։

Leave a Comment