Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ

Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է երկարաժամկետ հեռանկարում ապահովել իր միջուկային օբյեկտների ամենաբարձր մակարդակի ստուգումները՝ երաշխավորելով «միջուկային ազնվություն»։

«Իրանն ամբողջապես համաձայնել է ամենաբարձր մակարդակով միջուկային տեսուչների մուտքին երկարաժամկետ հեռանկարում (անվերջ)։ Սա կապահովի «միջուկային ազնվությունը»։ Եթե նրանք սրան չհամաձայնեին, ընդհանրապես բանակցություններ չէին լինի»,- գրել է Թրամփը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ այս պայմանավորվածություններն են, որ թույլ են տվել ապաշրջափակել Հորմուզի նեղուցը։

Իր ուղերձում Թրամփն ընդգծել է, որ Իրանին հատկացվող ֆինանսական միջոցները կառավարվելու են ԱՄՆ-ի կողմից և օգտագործվելու են բացառապես ամերիկյան գյուղմթերքների՝ եգիպտացորենի, ցորենի և սոյայի ձեռքբերման համար։

«Սա հումանիտար ճգնաժամ է, և ես կարծում եմ, որ անհրաժեշտ է օգնել հիմա՝ քանի դեռ չափազանց ուշ չէ»,- ընդգծել է Թրամփը։Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահը նախազգուշացրել է, որ ռազմածովային ուժերը մնում են բարձր պատրաստականության վիճակում՝ անհրաժեշտության դեպքում նեղուցի շրջափակումը վերականգնելու համար։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment