«100 հոգով բորենիների նման հարձակվել են մեր վրա,խփել են, ախրանիկներով, բանով։ Ախրանիկներին էլ սովորեցրել են, որ մեզ խփեն։ Մենք ընդամենը երեք տղամարդ կանգնած էինք, իրենք 100 հոգով հասան մեզ վրա»,-Երևանի ավագանու նիստի ժամանակ ծեծկռտուքի մասին խոսելով՝ հայտարարեց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանը։
Ծեծկռտուքի հետևանքով վնասվել է ընդդիմադիր գործչի աչքը։
Նա նշեց, որ ՔՊ-ականներն են սադրել. «Անդրանիկ Թևանյանին ապօրինի ձերբակալել են, հիմա էլ ասում են՝ պետական դավաճան է։
«Պետական դավաճանն էլ եք դուք, Արցախ հանձնողն էլ եք դուք։ 5 հազար զոհերի մեղավորն էլ եք դուք»,-հայտարարեց Ս. Տեր-Եսայանը։