Հայաստանի կրթական համակարգում կներդրվի ChatGPT Edu հարթակը՝ որպես ուսուցման նոր գործիք

Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Օփեն ԷյԱյ (OpenAI) միջազգային թվային հարթակի պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել՝ ներկայացնելու ChatGPT Edu գործիքը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, Առաջին լրատվական ալիքի փոխանցմամբ: 

Կրթության ոլորտի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում քննարկվել է կրթական հաստատությունների համար նախատեսված ChatGPT Edu հարթակի ներդրման հարցը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հարթակը կարող է օգտակար գործիք դառնալ ինչպես բարձրագույն կրթության ոլորտում՝ դասախոսների և ուսանողների համար, այնպես էլ հանրակրթության համակարգում՝ ուսուցիչների և ավագ դպրոցի աշակերտների համար։

Նա ընդգծել է, որ կարևոր է ոչ միայն տեխնոլոգիայի կիրառումը, այլ նաև դրա օգտագործման հստակ կանոնների, ռիսկերի կառավարման և անվտանգության քաղաքականության ձևավորումը։

Նախնական փուլում՝ 2026–2027 ուսումնական տարում, ծրագիրը կիրականացվի «Firebird» ընկերության ֆինանսավորմամբ։ Արդյունքների գնահատումից հետո կդիտարկվի նաև պետական ֆինանսավորման հնարավորությունը՝ այն կրթական համակարգում երկարաժամկետ կիրառելու նպատակով։

Leave a Comment