Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը

Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը

Փոթորիկը պոկել է Չելյաբինսկի մարզի Բոլշոյ Կույաշ գյուղում գտնվող Սուրբ Աստվածածնի Հովանու 200-ամյա տաճարի փոքր գմբեթը։

Տաճարի սոցցանցի էջերում հրապարակված կադրերից դատելով՝ բեկորներն ընկել են ցանկապատի վրա և մասնակիորեն ավերել այն, վնասվել է նաև հենց ինքը՝ գմբեթը։

«Մենք օգնության համար դիմել ենք մասնագետներին, ովքեր գնահատել են վնասը, և որոշում է կայացվել վերականգնել գմբեթն ու խաչը, այլ ոչ թե նորը պատվիրել»,— ավելացված է հայտարարության մեջ։

Բոլշոյ Կույաշ գյուղի Սուրբ Աստվածածնի Հովանու տաճարը դաշնային նշանակության ճարտարապետական հուշարձան է. 2012 թվականին լրացել է տաճարի հիմնարկեքի (առաջին քարի տեղադրման) 200-ամյակը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment