Երևանի ավագանու նիստի ընթացքում իրավիճակը լարվեց. ծեծկռտուք, շիշ նետել, ջուր շփել

Երևանի ավագանու հերթական նիստի ընթացքում իրավիճակը լարվեց, ծեծկռտուք սկսեց «Մայր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների միջև։

Մինչ այդ Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, դիմելով ավագանու  անդամ Գևորգ Ստեփանյանին, հորդորեց լռել, տեղից «վեր-վեր չթռնել», քանի որ իրենց ցուցակի երկրորդ համարը մեղադրվում է պետական դավաճանության մեջ։

«Ձենդ իջացրա, արան դու ես, ա՛յ տղա։ հանգստացի ու դավայ ստուց, դուրս կհելնբես՝ կասեմ քեզ՝ ինչ կլնի»,- ասաց նա։

Նրա խոսքերից հետո նմիստերի դահլիճւմ «Մայր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների միջև ծեծկռտուք սկսվեց։

Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը ծեծկռտուքի ժամանակ շիշ նետեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի ուղղությամբ:

Ավագանու անդամ Անի Խաչատրյանն էլ բաժակով ջուրը շփեց ավագանու մեկ այլ ընդդիմադիր կին անդամի վրա։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հրահանգեց նիստը դադարեցնել։

Leave a Comment