Ուսումնական վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Ուսումնական վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել

Քաղաքացին «ԱրմԼուր»-ին ահազանգել է այն մասին, որ Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել. նա Սովետաշենի զորամասից է։

Ըստ լրատվականի՝ Պաշտպանության նախարարությունից հաստատել են տեղեկությունը՝ նշելով. «Զինծառայողը վիրահատվել է, գտնվում է բժիշկների հսկողության ներքո, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Առողջության և զինծառայողի այլ անձնական տվյալներ չենք կարող հաղորդել, քանի որ համապատասխան օրենքները (անձնական տվյալների և բժշկական գաղտնիքի մասին) թույլ չեն տալիս»:

Leave a Comment