
«Տեղից բարբաջում, ռեպլիկներ են նետում մարդիկ, որոնք առհասարակ իրավունք չունեն։ Ես հորդորեցի, որ ԲՀԿ-ի չգիտեմ՝ որ համարը, ով նաև ավագանու անդամ է, ավելի շատ մտածի այն մասին, որ իրենց լիդերը և 2-րդ համարը մեղադրվում են պետական դավաճանության մեջ։ Եթե ես իր փոխարեն լինեի, իմ լիդերը մեղադրվեր նման մեղադրանքով, առհասարակ սուս կմնայի և նույնը հորդորեցի իրենց»,- խոսելով ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին՝ ասաց փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։
«Եթե օրերից մի օր իշխանափոխություն տեղի ունենա և ձեր քաղաքական լիդերին մեղադրեն պետական դավաճանության մեջ, դուք կլռե՞ք, թե՞ կփորձեք պաշտպանել»,- հետաքրքրվեց լրագրողը։
«Իմ լիդերը և մեր լիդերն առհասարակ որևէ աղերս չունի պետական դավաճանության հետ։ Այնպես որ, ես բացառում եմ, որ նման բան տեղի կունենա»,- ի պատասխան նշեց փոխքաղաքապետը։