Սա ձեր գործունեության քաղաքական գնահատականն է՝ ռեկորդային մսխում․ Սուրեն Գրիգորյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սա ձեր գործունեության քաղաքական գնահատականն է՝ ռեկորդային մսխում․ Սուրեն Գրիգորյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի ավագանու նիստում փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրությունների արդյունքներին՝ նշելով, որ նրանք 2023-ին Երևանում ստացել են 43 797 ձայն, իսկ 2026-ին ամբողջ հանրապետությունում՝ 25 551 ձայն (որից Երևանում՝ 16 305 ձայն)՝ 3 տարվա ընթացքում։

«Սա ձեր գործունեության քաղաքական գնահատականն է՝ ռեկորդային մսխում»,- ասել է նա և անդրադարձել մանդատները գողանալու մասին խոսակցություններին՝ պատասխանելով.

«Ի՞նչ մանդատներ ենք գողացել։ Այն, որ 3 կուսակցությունով, մի հատ էլ 4-րդ՝ այլ քաղաքական ուժերով, բոլորդ մեկ ցուցակի մեջ, արհեստական անունով եկել, մասնակցել եք․․․ Փաստացի ձեզ համար շեմը պետք է 8% լիներ, եթե ոչ 10%»,- ասել է Սուրեն Գրիգորյանը՝ շեշտելով, որ, ինչպես միշտ, ոչինչ չեն հաշվարկել։

«Անկանոն կրակել եք, կրակոցներից մեկով դուք ձեր վրա եք կրակել, հիմա էլ ասում եք՝ վա՜յ․․․ Դուք այդ քվեն չունեք, որ ձեզանից գողանային, այդ լեգիտիմությունը չունեք»,- ասել է փոխքաղաքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment