ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շիշը հանդարտեցնելու համար եմ շպրտել, ոչ թե Գրիգոր Իսկանդարյանի ուղղությամբ. Խաչատրյան

Արմենակ Դանիելյան, ձենդ իջացրու, արա, լսի, այ տղեն դու ես, այ տղա, հանգստացի ու դավայ ստեղից, դուրս կհելնես՝ կասեմ քեզ ինչ կլինի: Ասել է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը՝ դիմելով Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանին:

«Դուք գնացեք, ձեր պետական դավաճանության մեջ մեղադրվող լիդերի մասին մտածեք, ու տեղից էլ վեր-վեր չթռնեք ելույթների ժամանակ, սուս կմնաք ելույթների ժամանակ»,- ասել է նա:

Այս խոսքերից հետո նիստի ժամանակ ծեծկռտուք է սկսվել ընդդիմադիր «Մայր Հայաստան» և իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության միջև, այնուհետև Փամբուխչյանը կոչ է արել դահլիճից դուրս հրավիրել Երևանի ընդդիմադիր ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանին և մյուսներին:

ArmLur.am-ը զրուցել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվել։

Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 

Leave a Comment