Լարս տանող ճանապարհը մի քանի ժամով փակվել է բեռնատարների համար

Լարս տանող ճանապարհը  մի քանի ժամով փակվել է բեռնատարների համար

23 հունիսի 2026 – 12:00 AMT

PanARMENIAN.Net – Վրաստանում դեպի Լարս տանող ճանապարհի մի հատվածը մի քանի ժամով փակվել է բեռնատար տրանսպորտի համար։ Այդ մասին տեղեկացրել է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը։

«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու 93-102 կմ հատվածում երթևեկությունը դադարեցված է մինչև ժամը 18:00-ն»,–նշված է հաղորդագրության մեջ, հայտնում է Sputnik Արմենիան:

Սահմանափակման պատճառը վերանորոգման աշխատանքներն են։

Վրաստանում հունիսից մեկնարկել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու վնասված հատվածի վերականգնումը։ Ճանապարհի այդ հատվածը վնասվել է խիստ ձմեռային պայմանների հետևանքով։ Որոշ տեղամասերում ճանապարհածածկը ձևափոխվել է, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է վտանգավոր։

Leave a Comment