Խուզարկում են պատգամավոր Իշխան Սաղաթելյանի բնակարանը 

Այսօր՝ 2026թ. հունվարի 23-ին, խուզարկել են պատգամավոր, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի երկրորդ համարը զբաղեցնող Իշխան Սաղաթելյանի բնակարանը։ Թե իրավապահներն ինչ են փնտրում՝ հայտնի չէ։

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանի փոխանցմամբ՝ քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ։ Այլ մանրամասներ չեն հայտնում։

Լուսանկարը՝ Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment