23 հունիսի 2026 – 11:25 AMT
PanARMENIAN.Net – Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը (բաժնեմասը) հանրային գերակա շահ կճանաչի։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հրապարակել է նախագիծը:
Նախագծի քննարկման ժամկետ է սահմանված մինչև հուլիս 8-ը:
- Ըստ նախագծի՝ հիմնավորումը պայմանավորված է նրանով, որ․
- էլեկտրաէներգիայի բաշխումը կենսական հանրային ծառայություն է,
- Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից դադարեցվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության լիցենզիայի գործողությունը,
- անհրաժեշտ է ապահովել բնակչության անխափան էլեկտրամատակարարումը,. սոցիալական և ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեությունը, էներգետիկ համակարգի կայունությունը, սպառողների իրավունքների պաշտպանությունը,
- Էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը, իրենց բնույթով, հանդիսանում են ռազմավարական ենթակառուցվածք, որի գործունեության խափանումը կարող է առաջացնել լայնածավալ սոցիալական, տնտեսական և անվտանգային հետևանքներ
- «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող գործունեությունն ունի բացառիկ նշանակություն, դրա ազդեցությունը հանրային կյանքի բոլոր ոլորտների վրա մեծ է:
Մայիսի 8-ին հայտնի դարձավ, որ կառավարությունը ՀԷՑ-ի համար 380,000 դոլար է առաջարկել սեփականատաեր Սամվել Կարապետյանի ընտանիքին։ Կարապետյանը գումարի այս չափն անընդունելի է համարել ու բանակցությունները չեն կայացել։
ՀՀ Ազգային ժողովը 2025 թ. հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։