Գերմանիան զորք է կուտակում Բելառուսի հետ սահմանին


Միջազգային


Գերմանիան պլանավորում է Բունդեսվերի 45-րդ տանկային բրիգադից մոտ 5000 զինվոր մշտապես տեղակայել Լիտվայում՝ Բելառուսի հետ սահմանի մոտ:

BILD-ի տվյալներով՝ ստորաբաժանումը, ենթադրաբար, լիովին կհագեցվի անձնակազմով և մարտունակ կլինի մինչև 2027 թվականի վերջը: Հրատարակությունը նշում է, որ սա երկրի ժամանակակից պատմության մեջ առաջին դեպքը կլինի, երբ այդքան մեծ գերմանական ստորաբաժանում մշտապես կտեղակայվի Գերմանիայից դուրս:

Լիտվայի պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասը հայտարարել է, որ ենթակառուցվածքների նախապատրաստումը ընթանում է նախատեսվածից շուտ. նրա խոսքով՝ աշխատանքները մոտավորապես տասը ամիս շուտ կսկսվեն, ինչը թույլ է տալիս հաջորդ փուլը սկսել ավելի վաղ:

Նա ենթադրել է, որ բրիգադը կարող է նույնիսկ լիարժեք պատրաստության հասնել սկզբնական ժամկետից շուտ:


Leave a Comment