Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս

Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս

Եվրոպական միությունը պաշտոնապես ստացել է հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը, ինչն ազդարարում է հայկական արտադրանքի համար եվրոպական շուկայի հնարավորությունների ընդլայնման նոր փուլը։ Այս մասին հայտնել է Մարթա Կոսը՝ ընդգծելով, որ ծիրանը Եվրամիության հետ համագործակցության խորհրդանշական կամուրջ է հանդիսանում։

«Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն: Շնորհակալություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին նվերի և շատ լավ զրույցի համար:

Դա կօգնի հայ արտադրողներին դիվերսիֆիկացնել իրենց արտահանումը և ավելի շատ բարձրորակ արտադրանք դուրս բերել նոր շուկաներ»,- գրել է Մարթա Կոսը X-ի իր էջում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment