ԱՄՆ-ը 60 օրով կասեցրել է Իրանի դեմ նավթային պատժամիջոցները

ԱՄՆ-ը 60 օրով կասեցրել է Իրանի դեմ նավթային պատժամիջոցները

ԱՄՆ-ը 60 օրով կասեցրել է այն պատժամիջոցների գործողությունը, որոնք տասնամյակներ շարունակ արգելում էին իրանական նավթի և նավթամթերքի առևտուրն իրականացնել դոլարով:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը լիցենզիա է տրամադրել, որը մինչև օգոստոսի 21-ը թույլատրում է դոլարով բանկային սպասարկում և ապահովագրություն իրականացնել իրանական նավթի ու նավթաքիմիական արտադրանքի արդյունահանման, փոխադրման և առևտրի համար։ Սա նշանակում է, որ Իրանին այս նպատակների համար այլևս պետք չի գա իր կողմից ստեղծված միջնորդների բարդ շղթան։ Այսուհետ նավթը կարելի է ներկրել նույնիսկ ուղղակիորեն Իրանից ԱՄՆ։

Օգոստոսի 17-ին ստորագրված ամերիկա-իրանական փոխըմբռնման հուշագրում ներառված է ԱՄՆ-ի պարտավորությունը՝ չեղարկելու Իրանի դեմ սահմանված «բոլոր տեսակի պատժամիջոցները»։ Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանվել են երկար տարիների ընթացքում՝ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ բազմակողմ մակարդակով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կողմից։ ԱՄՆ-ը պարտավորվել է հասնել նաև միջազգային պատժամիջոցների չեղարկմանը։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հայտարարության մեջ նշվում է, որ իր հերթին Իրանը պարտավորվել է նույն 60 օրվա ընթացքում չփակել Հորմուզի նեղուցը և թույլատրել ԱԷՄԳ տեսուչների մուտքը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment