Ford-ն ու GM-ը կարող են զենք արտադրել. Թրամփ

ԱՄՆ-ում ավտոարտադրողները կարող են սկսել ռազմական նշանակության արտադրանքի, այդ թվում՝ Patriot և Tomahawk հրթիռների արտադրություն։

Ford-ը և General Motors-ը կարող են սկսել ԱՄՆ-ի համար զենքի արտադրություն, այդ թվում՝ Patriot և Tomahawk հրթիռներ։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ չնշելով հնարավոր ժամկետները։ 

ԱՄՆ նախագահի խոսքով՝ ավտոարտադրողները, որոնք ունեն ավելցուկային արտադրական հզորություններ, այդ նպատակով համապատասխան համաձայնագրեր են կնքում։

«Գիտեմ, որ General Motors-ը բացարձակապես ոգևորված է զենքի արտադրությամբ հենց հիմա։ Նրանք ունեն մի քանի գործարաններ, որոնք պլանավորում են վերաօգտագործել», – նշել է Թրամփը։

Leave a Comment